Հայաստանը մեծ համակրանք է վայելում Եվրամիությունում. եվրապատգամավոր

Հայաստանը մեծ համակրանք է վայելում Եվրամիությունում, կողմերի պաշտոնական հարաբերությունները շարունակում են խորանալ, սակայն անդամակցության հարցը հիմնականում մնում է տեսական: Այդ մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է Լյուքսեմբուրգից եվրապատգամավոր Ֆերնան Կարտհայզերը: Նրա խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը քիչ հավանական է: Եվրապատգամավորը հավելել է՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը և բարդ հարաբերություններն առնվազն հարևաններից մեկի հետ, նման թեկնածությունն առաջացնում է բազմաթիվ հարցեր։

Կարտհայզերը նշել է, որ ներկայում ԵՄ-ն առաջնահերթություն է տալիս Բալկանյան երկրների թեկնածուներին, ինչպես նաև Ուկրաինայի և Մոլդովայի ԵՄ անդամակցության ճանապարհին առկա չլուծված հարցերին:

Միևնույն ժամանակ, ըստ եվրապատգամավորի, առայժմ նախընտրելի կլինի Հայաստանի հետ գործակցությունն ընդլայնել երկրի տնտեսությունն ամրապնդելու, կենսամակարդակը բարելավելու և մշակութային կապերն ամրապնդելու նպատակով։ Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է նաև կարևոր գործընկեր դառնալ ԵՄ արտաքին քաղաքականության մեջ, օրինակ՝ Իրանի հետ իր երկարատև հարաբերությունների շնորհիվ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ