Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝
Հունիսի 2-5-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 2-5-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Հունիսի 2-5-ին առավելապես ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 2- 5-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ