![]()
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը հունիսի 1-ին հանդիպել են ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպանների ու դիվանագիտական ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և գործընկեր երկրների միջև առևտրատնտեսական գործակցության ընդլայնման և արտահանման խթանման հեռանկարները, ինչպես նաև տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված նախաձեռնությունները։
Անդրադարձ է կատարվել արտահանման ոլորտում ներկայումս առկա մարտահրավերները նոր հնարավորությունների վերածելու ուղիներին, գործարար կապերի ակտիվացմանը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։
Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական կապերի հետագա խորացման պատրաստակամությունը՝ վերահաստատելով փոխշահավետ գործակցության կարևորությունը։
![]()