![]()
«Ալիք մեդիա» լրատվամիջոցի հիմնադիր, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում, որ ԵԱՏՄ անդամ պետությունների հայտարարությունը նորություն չէ. եթե տարբեր հայտարարությունների համադրությունը փորձենք վերլուծել, թերևս հասկանալի է, որ Ռուսաստանը կամ Եվրասիական կողմը այս դեպքում փորձում է աքսելերացնել՝ արագացնել գործընթացը և ասել արագ կողմնորոշվեք:
Ըստ Խառատյանի՝ ուզենք թե չուզենք այս ընտրություններն այլևս աշխարհաքաղաքական են, և այստեղ խոսակցությունը ծավալվում է նրա շուրջ, թե ուր ենք գնալու հեռանկարում, կամ ինչպես ենք մենք պատկերացնում մեր երկրի ապագան, և քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց պատկերացումները. «Գործող քաղաքական մեծամասնությունը չի թաքցնում իր Արևմուտքի հետ խորացող հարաբերությունները․ Եվրոպական քաղաքական համայնքի ՀՀ-ում անցկացնելուն զուգահեռ նաև ստանում է պատասխաններ. այն խմբերը, որոնք ապավինում են ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացմանը, պիտի անուղղակի աջակցություն ստանային ՌԴ-ից, և հենց այդ համատեքստում էլ արվում են այդ հայտարարությունները»:
![]()