Գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ․ Խաչատուր Սուքիասյան

«Գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ, քան այն գինը, որով այն հիմա վաճառվում է Հայաստանի սպառողներին, այդ առաջարկները վաղուց կան»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Նա նշել է, որ դրա մասին լսել է ոչ թե Հայաստանի իշխանություններից, այլ ուրիշ երկրից:

«Երրորդ երկրից պատրաստակամություն են հայտնել գազ վաճառել, և այդ գործընթացներն ընթանում են։ Ինձ այդ մասին ընկերական կարգով են ասել»,- հավելել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որը վերջնարդյունքում գազը ստանում է 120%-ով ավելի բարձր գնով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ