![]()
Euronews-ը գրում է, որ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունից առաջ Breavis ընկերության անցկացրած վերջին հարցումը ցույց է տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է ստանալ կողմնորոշված ընտրողների ձայների շուրջ 65 տոկոսը, ինչը խոստանում է նրան համոզիչ հաղթանակ և զգալի մեծամասնություն ապագա խորհրդարանում։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։
Նա նշեց՝ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիներն աջակցում են իշխող ուժին՝ գնահատելով խաղաղությունը, սակայն այդ նույն հարցումներում տեսնում ենք չկողմնորոշվածների, չպատասխանողների մեծ տոկոս, և ամենայն հավանականությամբ, հենց այդ տոկոսի տակ թաքնված են Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունների հերոսները։
«Այնպես որ, պետք է չէ ոգևորվել հարցումներից, պատահական բակ մտնելով, շենքերի բնակիչներից գրեթե բոլորի ողջույնները լսելով՝ մենք ինքներս էլ տեսնում ենք, թե ինչ լայն աջակցություն ունենք, բայց նաև պետք չէ թերագնահատել այս համատարած ընտրակաշառքների դերը, դրսից բերված ազգությամբ հայերի, որոնք կարող են քվեարկել, և այդ ֆինանսական շահագրգռման ենթարկված քաղաքացիների դերը։ Այնպես որ, բոլորս՝ անկախ նրանից, թե հարցումներով քանի տոկոսը կունենանք, բոլորս պետք է գնանք և տեր կանգնենք մեր քվեին՝ հույսներս չդնելով թեկուզ հարցումների այս գերազանց արդյունքների վրա»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում
![]()