![]()
Եվրամիությունը դատապարտել է Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձ խորհրդարանական ընտրություններից առաջ, այն բանից հետո, երբ Մոսկվան կոչ է արել հանրաքվե անցկացնել Երևանի ԵՄ-ին անդամակցելու նկրտումների վերաբերյալ, հայտնում է AFP-ն:
«Որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ երկիր՝ Հայաստանը ունի իր սեփական ուղին և գործընկերներին ընտրելու բոլոր իրավունքները»,- ասել է ԵՄ խոսնակ Անուար Էլ Անունին։
Ըստ նրա՝ Ռուսաստանը նպատակ ունի վնասել Հայաստանի տնտեսությանը և ազդել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա. «Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին՝ նման հարկադրանքի փորձերը հաղթահարելու համար»։
![]()