![]()
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերաբերյալ արդյունավետ քննարկումների, որոնք նախատեսված են հունիսին։
Այս մասին ասվում է Դոնալդ Թրամփի՝ Բաքվի 31-րդ էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղղված ուղերձում։
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիան 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի հիմնական հիմնասյուներից մեկն է։
«Երբ մենք հանդիպեցինք Սպիտակ տանը, մենք մեկ քայլ առաջ արեցինք և հասանք Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության: Ինչպես գիտեք՝ տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիան օգոստոսի 8-ին կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի հիմնական հենասյունն էր: Իմ վարչակազմն անհամբեր սպասում է այս թեմայի շուրջ արդյունավետ քննարկումների հունիսին»,- ասել է Թրամփը։
![]()