![]()
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը գտնվում է Մոսկվայում և անցկացնում է խորհրդակցություններ։
«Նա Մոսկվայում է, անցկացնում է խորհրդակցություններ»,- ՏԱՍՍ-ին ասել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների նպատակով:
![]()