![]()
Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակում է ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով քննչական գործողություններ իրականացնել, որի շրջանակում ձերբակալվել է 8 անձ:
«Ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական գործողություններ։
Ձերբակալվել է 8 անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնել են Կոմիտեից:
Մեր տեղեկություններով՝ խուզարկություններն իրականացվում են «Ուժեղ Հայաստան»-ի Աջափնյակի գրասենյակում, և ձերբակալվածները «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից են:
![]()