Փաշինյանի ու Պուտինի միջև ջերմ զրույց է եղել, առկա բոլոր հարցերը կլուծվեն. Պապոյան

«Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Պուտինի միջև ջերմ զրույց է եղել, բոլոր հարցերը կլուծվեն»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Դրանք տեխնիկական հարցեր են, անկեղծ ասեմ, այսօր էլ քննարկվել են հարցեր, երկու ձուկ արտադրող ընկերություն բացվել է, կարծում եմ, որ ամսի 7-8-ից հետո բոլորը հերթով կբացվի, աշխատանքային հարցեր են, մեծ հաշվով տեխնիկական մեծ խնդիր չկա:

Էկոնոմիկայի նախարարությունը զուգահեռ դրան մի քանի աջակցության ծրագրեր է ներկայացրել Եվրոպական Միություն, Մերձավոր արևելք՝ արտահանման, աջակցման, տրանսպորտային ծախսերի փոխհատուցման, մաքսատուրքի փոխհատուցման, երբեմն նաև IP-ի հետ կապված ծախսերի փոխհատուցման համար, ճիշտ է Եվրոպական Միության արտահանումը կրկնապատկվել է, բայց նպատակ ունենք քառապատկենք, հնգապատկենք մինչև տարեվերջ»,- նշել է Պապոյանը:

Նախարարը հավելել է, որ իր տեղակալը վերջերս հանդիպել է ռուսաստանցի գործընկերների հետ, մթնոլորտը շատ դրական է եղել ու բոլոր կողմերը հակված են եղել խնդրին լուծում տալուն:

«Ես կարծում եմ, որ ընտրություններից հետո այս հարցերին շատ արագ լուծում կտանք»,- հավելել է Պապոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ