![]()
Հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ։
Պուտինը Փաշինյանին ուղղված շնորհավորանքում հետաքրքրվածություն է հայտնել Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման հարցում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայութոյւնը:
«Մեծարգո Նիկոլ Վովայի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։
Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն ավանդաբար կրում են բարեկամական բնույթ։ Եվ մենք շահագրգռված ենք դրանց հետագա առաջընթաց զարգացմամբ։
Ուզում եմ Ձեզ մաղթել առողջություն, բարօրություն և հաջողություններ։
Հարգանքով՝
Վլադիմիր Պուտին»,- գրված է հաղորդագրության մեջ:
![]()