Ի՞նչ եղանակ կլինի երկրում՝ ամռան առաջիկա օրերին

Երևանում հունիսի 1-5-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 1-5-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հանրապետության տարածքում հունիսի 1-5-ին առավելապես ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 1- 5-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հյուսիսարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ