Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի ինտենսիվ են դառնում ապատեղեկատվական արշավները. Euronews-ը հերքում է հրապարակել. Բաղդասարյան

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, թե որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան ավելի ինտենսիվ ու կազմակերպված են դառնում ապատեղեկատվական արշավները։

«Արձանագրվում է արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերի, deepfake մանիպուլյացիաների և բոտային ցանցերով համակարգված տարածումների աճ։

Նման բովանդակությունը հաճախ շրջանառվում է հեղինակավոր միջազգային լրատվամիջոցների տարբերանշաններով՝ հանրային վստահությունը շահարկելու նպատակով։ Այդ համատեքստում հերթական հերքումը հրապարակել է Euronews-ը՝ արձագանքելով իր անունից տարածվող կեղծ նյութերին»,- գրել է Բաղդասարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ