![]()
Ինչպես հայտնի է, նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները քարոզարշավ են իրականացնում Կոտայքի մարզում:
Համայնքներից մեկում իր ելույթում ՀՀ վարչապետն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ստեղծած տեսանյութերին այն մասին, իբր Հայաստանի մանկապարտեզներում սկսելու են սովորել ադրբեջանցիների երեխաներ:
«Կալուգացի օլիգարխը միլիոններ է ծախսում, իբր մանկապարտեզում Սաֆարովի երեխաներն են ընդունվելու, և հայերի երեխաներին ընդունել չեն կարողանալու: Իմաստն էն ա, թե եթե ընտրեք ՔՊ-ին, 300 հազար ադրբեջանցի է Հայաստան գալու: Պարզվում ա՝ կալուգացի օլիգարխն է միլիոններ ծախսել, որ տարածեն էդ տեսանյութերը: Իմ առաջին ռեակցիան էն էր, որ տենց բան անողը պետք է խելագար լինի, առնվազն ծալը պակաս»,- ասել է վարչապետը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()