![]()
Ինչպես հայտնի է, նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները քարոզարշավ են իրականացնում Կոտայքի մարզում:
Բնակիչների հետ հանդիպումներից մեկի ժամանակ վարչապետն իր ելույթում խոսել է ընդդիմության առաջնորդների, օլիգարխների ու նրանց ցանկությունների մասին:
«Մենք ձեզ խեղդելու ենք ձեր սև «իկրայի» մեջ, թոշակառուից գողանում էիք, որ զխտկվեիք»,- նշել է Փաշինյանը:
Նա նաև բնակիչներին ասել է, որ մանդատ է ուզում օլիգարխների ապօրինի հարստացումներին վերջ տալու համար:
«Կալուգացի՛, դու և քո հանցավոր խումբը, Մեղրին տվող Քոչարյանը պետք է նստեն բանտում, որովհետև շպիոն են»,- շեշտել է վարչապետը:
![]()