«4 հոգուն 20 հազար տա՞մ, խմեն»․ «Ալկաշներ են կակռազ», «Ասեմ Դոդին ընտրեք»․ ընտրակաշառքի ձայնագրություն ԲՀԿ-ից

Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գրասենյակի պատասխանատուն այլ անձանց հետ Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ընտրակաշառքի հետ կապված գործի շրջանակում ԲՀԿ-ականներ են ձերբակալվել: Ի պատասխան «Հայկական ժամանակ»-ի հարցման՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրել էին, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ։ Նրանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ