![]()
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը սոցցանցի իր էջում հրապարակել է ՀՀ ԶՈՒ նոր զինանշանի լուսանկարն ու գրել․
«Կներեք, էլի, իհարկե, քաղաքական ուժերը ազատ են ընտրողներին ինչ ուզեն ասեն, և իրենց ասածն ու առաջարկածը դիտորդներիս գործը չէ։ Բայց, գրողը տանի, ո՞նց կարելի է էս զինանշանը հրապարակել ու ասել, որ «վերջ, զինանշանից խաչը գողացան, տարան, ջնջեցին»։
Ասենք, ոոոոոոոոոո՞նց»։
Ինչպես հայտնել էինք, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել էր Հայաստանի Հանրապետության բանակի նոր զինանշանը:
Պաշտպանության նախարարությունը մանրամասներ էր ներկայացրել արդիականացման և խորհրդանշական տարրերի վերաբերյալ։
![]()