![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի վերջին հայտարարություններից մեկը:
«Հարգելի՛ հայրենակիցներ, տեսեք, թե ով ով է։ Մի ուժ, որը այլ երկրի սահմանափակումով է մեր ժողովրդին ու բիզնեսին վախեցնում, այսօր եկել ու բացահայտ շանտաժ է անում: Իրենց առաջնորդն ասում է՝ «սահմանափակումները շարունակվելու են»։
Բաց տեքստով սպառնում են՝ «եթե մեզ չընտրեք, մեր արտաքին տերերի ձեռքով ձեր ճանապարհները կփակենք, ձեր բիզնեսը կխեղդենք, ձեր ապրանքը սահմաններին կփտեցնենք»։
Պատկերացնո՞ւմ եք, թե այս մարդն ինչպես է ստորադասելու մեր երկիրն ու ժողովրդի շահերը՝ իր տերերին հաճոյանալու համար: Ով փորձեց մեր բիզնեսի ու քաղաքացու ճանապարհը փակել, տասնապատիկ ուժեղ հարված է ստանալու։ Պետությունը կանգնած է յուրաքանչյուր արտադրողի կողքին։
Վախեցնելու ժամանակներն անցել են։ Հանգիստ ձեր գործն արեք, իսկ էս շանտաժիստներին ժողովուրդը իր տեղը ցույց է տալու հունիսի 7-ին ընտրատեղամասերում»,- կից գրել է Մանավազյանը:
![]()