«Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկողներ են հավաքագրում ՌԴ-ից. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել

Ընտրական հանցագործության վերաբերյալ հերթական ձայնագրությունն է հրապարակել Հակակոռուպցիոն կոմիտեն: Այն փաստում է, որ Ռուսաստանից մարդկանց են հավաքագրում հունիսի 7-ի ընտրությանը «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար: Հեռախոսային խոսակցություններից պարզ է դառնում, որ հանցագործություն նախապատրաստողները մանրակրկիտ քննարկում են, թե երբ է հարկավոր մարդկանց բերել Հայաստան ու միմյանց ասում են, թե ունեն Մոսկվայի հավաստիացումը, որ եթե Նիկոլ Փաշինյանը ընտրություններում հաղթի էլ՝ պետական հեղաշրջում են կազմակերպելու:

Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ