![]()
ՀՀ պաշտպանության նախարարությունը քաղաքացիներին և ԶԼՄ գործընկերներին տեղեկացնում է, որ մինչև մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսը մայրաքաղաք Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը փողոցներում խստիվ արգելվում են։
«Նկարահանման հնարավորություն կտրամադրվի մայիսի 28-ին սահմանված կարգով։
Խստիվ արգելվում է նաև ԱԹՍ-ների կիրառմամբ նկարահանումը։ Խախտումները կհանգեցնեն պատասխանատվության»,- ասվում է հաղորդագրության մեջ:
![]()