Ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 7.1%

2026թ. ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.1%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 6%: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Այս մասին հայտնել է Կառավարությունը։

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

շինարարություն՝ 24.7%,
արդյունաբերություն՝ 11.7%,
ծառայություններ՝ 9.1%,
առևտրի շրջանառություն՝ 0.1%։

2026թ. ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 13.8%-ով. արտահանումը նվազել է 25.9%-ով, իսկ ներմուծումը՝ 5.8%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 5.3%:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ