![]()
Չլինելով միայն ՀՀ քաղաքացի, սակայն Հայաստանի վարչապետի աթոռին հասնել փորձող, ռուսական քաղաքական ուղղվածություն ունեցող օլիգարխ Սամվել Կարապետյանը կրկին աչքի է ընկել մանիպուլյատիվ և ստահոդ հայտարարություններ անելով հատուկ նպատակով իր առանձնատան բակ գնացած քաղաքացիների առջև:
Կրեմլի սիրելի օլիգարխը հայտարարել է, թե Կառավարությունը ոչ մի ներդրում չի արել փոփոխությունների համար: Ըստ օլիգարխի՝ խոսքը մասնավորապես գործարաններ կառուցելու մասին է:
Վերջինս նաև ասել է, թե իրենք Հայաստանի ամենամեծ մետալուրգիական գործարանն են կառուցում Հրազդանում:
«Գոնե ցույց տվեք, որ 8 տարվա մեջ իրենք ստեղծել են մեկ ձեռնարկություն՝ բացի մեր ստեղծածից, որտեղ 200 մարդ աշխատում է, ես չեմ ասում՝ 1000 մարդ բերեն ցույց տան»,- ասել է Կարապետյանը, որի անունը, ըստ ռուսական The Insider պարբերականի, կապվում է ФСБ-ի հետ:
Պարբերաբար տրամաբանությունից դուրս հայտարարություններով հանդես եկող Կարապետյանը ակնհայտ մանիպուլյացնում և սուտ է խոսում, թե պետությունը ոչինչ չի արել տնտեսության զարգացման համար: ՀՀ կառավարությունը այս տարիների ընթացքում աննախադեպ աջակցություն է ցուցաբերել բիզնեսին՝ տրամադրելով ամենատարբեր արտոնություններ:
Ինչ վերաբերում է Ռուսաստանից Հայաստան եկած և իշխանությունը զավթելու կոչերի համար տնային կալանքում քարոզարշավն անցկացնող Կարապետյանի այն հայտարարությանը, թե թող ցույց տան մի ձեռնարկություն, որտեղ 200 աշխատատեղ են ապահովել, լավագույն օրինակը արդեն շուրջ 3 տարի գործող Արարատի «Ջի Թի Բի Սթիլ» գործարանն է, որը հայ-ամերիկյան համատեղ ներդրումներով ստեղծված մետաղաձուլարան է:
Գործարանն արտադրում է ամրաններ ու մետաղական այլ արտադրանք՝ նպաստելով Հայաստանում աճի ապահովմանը։ Գործարանի աշխատակիցների թիվը հասնում է 1000-ի:
Սա ընդամենը մեկ օրինակ է իշխանության օժանդակությամբ կառուցված ձեռնարկության: Այսպիսի գործարանները բազմաթիվ են, որոնց կանդրադառնանք առաջիկայում:
![]()