Ամեն ինչով կանգնած ենք մեր պետության կողքին. ձայնով էլ ենք կանգնած․ ՔՊ-ն Գյումրիում է

Ինչպես հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է։ Նա և թիմը շրջում են Գյումրիում, հանդիպում քաղաքացիների հետ։

ԱՄՆ-ից օրերս Գյումրի վերադարձած քաղաքացիներից մեկը, դիմելով վարչապետին, ասաց՝ երկու տարի առաջ էլ է եղել քաղաքում, նկատում է, որ փոփոխություններ կան, սակայն Գյումրու փողոցները շատ են քանդված և վատ վիճակում։

Վարչապետը նկատեց՝ այո, կա էդ խնդիրը։

«Քաղաքի իշխանությունն անընդհատ այնպես է աշխատել, որ քաղաքի վրա չէ կենտրոնացած։ Ավելի մեծ ուշադրություն կկենտրոնացնենք Գյումրու վրա։ Ծրագիր չի եղել, որ ներկայացնեն, մենք մերժենք, հիմա ասում ենք, որ տարեկան 25 կմ ճանապարհ կնորոգենք»,- ասաց վարչապետը։

Քաղաքացին վստահեցրեց՝ կանգնած է Հայաստանի Հանրապետության կողքին նաև իր և ընտանիքի քվեով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ