«Եկել եմ մեկընդմիշտ փակելու ձեր բերանները». մահացած հղի կնոջ քույրը մանրամասներ է ներկայացրել

Մայիսի 21-ին Գեղարքունիքում մեքենայից նետվելու հետևանքով մահացած հղի կնոջ քույրը՝ Վիկտորյան, ֆեյսբուքյան իր էջում մի քանի գրառում է կատարել՝ մանրամասներ ներկայացրելով այդ օրվանից ու նախորդող իրադարձություններից։ «Դեպքի հետ կապված եկել եմ մեկընդմիշտ փակելու բոլոր ձեր վարկածները, բերաններն ու առաջ քաշելու փաստերը։ Մարիաննայիս՝ պիղծ Հայկը պահել է փակի տակ ու օրերով չի գնացել տուն։ Ենթարկել է ծեծի ու բռնության, որի մասին քույրս լռել է։

Տվյալ օրվա դեպքի հետ կապված՝ քույրս խնդրել է, որ կանգնեցնի մեքենան։ Կանգնել է, իջել է աղջիկը, իսկ հետևից այդ խելապակասը վազել է ու մազերից քարշ տալով տարել մեքենան։ Ենթարկել է դաժան ծեծի, որից հետո հրել է մեքենայից… քիմքծնոտային կոտրվածք, վիզ-ողնաշարի վնասվածք, դեմքի կապտուկներ։ Մազերն ամբողջությամբ պոկված էին։

Մենք պատրաստվում ենք հողին հանձնել փազլով հավաքած մարմին, որը նախկինում աշխարհի ամենակենսուրախ աղջնակինն էր։ ՔՈՒՅՐՍ ԻՆՔՆԱՍՊԱՆ ՉԻ՛ ԵՂԵԼ, ՔՐՈՋՍ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՍՊԱՆԵԼ ԵՆ։

Երեխուս դեմքն աղավաղված ու անճանաչելի էր։ Ուզում եմ սգաս, տականք, ուզում եմ ողբաս ու տանջվես։ Մեր ցավը քո սատկելը կբթացնի, բայց էլ մեր լույս երեխուն հետ չենք բերի։

Հարյուրավոր աղջիկներ են գրում ինձ, որոնցից մի մասից շանտաժի, մյուս մասից՝ խաբեության շնորհիվ գումարներ է կորզել ու չի վերադարձրել։ Չի ունեցել ո՛չ տուն, ո՛չ ընտանիք․ սեփական մայրն ու քույրը երես են թեքել, ո՛չ գումար, ո՛չ մեքենա։ Մեքենաները վերցրել է վարձակալությամբ, գիշերել դրանց մեջ ու աղջիկների խաբել ու որսացել՝ իբրև օլիգարխի տղա է։ Բայց մի ամբողջ ազգ ճչում է՝ թե դու ինչի՞ տղա ես։ Թող ամենաերանելի երազանքդ լինի քո իսկ սատկելը, տականք։

Տեղեկացնեմ, որ ինքն ընդունել է մեղքը»,- գրել է նա։

Ավելի վաղ Մարիաննայի քույրը պատմել էր.

«Բառեր գտնելը շատ դժվար ա: Քույրս էլ մեզ հետ չի…

Երկար ժամանակ բողոքում էր՝ ամուսնու տուն չգալուց, չաշխատելուց, դավաճանության դեպքերից, ձեռք բարձրացնելուց…

պատմում էր, որ ամուսինը բռնություն ա գործադրում իր նկատմամբ, ծեծում, վիրավորում, ճնշում։ Շատ էր խոսում բաժանվելու մասին ու նպատակ ուներ հետ վերադառնալ Ռուսաստան, բայց մոլագարը մեկ շատ էր սիրում, մեկ ուզում էր բաժանվել, ո՛չ թողնում էր իրենից հեռու, ո՛չ կողքին էր պահում։

Ես անձամբ խոսել եմ հայկի հետ, փորձել եմ օգնել քրոջս, անգամ առաջարկել եմ հայկին օգնել աշխատանք գտնելու հարցում՝ մերժվել եմ)) առաջարկել եմ քրոջս գնալ հետևից, բայց քույրս ասում էր, որ ուզում է ինչ-որ մեկի հետ ուղղակի կիսվել, որովհետև իրեն մենակ էր զգում ու պետք չի խառնվել։

Սա բացահայտ մեղադրանք ա, պատմության միակ մեղավորը ՀԱՅԿ ՍԱՐԳՍԻ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ա, ու եթե ինքն էլ չի հրել մեքենայից, ապա դրդել ա դրան)

Ուզում եմ աչքի տակ առնեք, որ էս երիտասարդը 3-րդ անգամ նստում ա ղեկին առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ ու ամեն անգամն ավարտվում ա որևէ ողբերգական դեպքով, բայց միևնույն ա մնում ա ազատության մեջ:

Ապատեղեկատվություն մի՛ տարածեք, վերանայեք ձեր տեքստերը մեկնաբանելուց առաջ, ոչոքիդ երեխան ապահովագրված չի նման երևույթից։

Ես էս ամենը գրում եմ ոչ միայն որպես քույր, այլ որպես մարդ, ով այլևս չի ուզում լռել։ Ընտանեկան բռնությունը «ընտանեկան հարց» չէ։ Լռությունը երբեմն կյանք է խլում։

Եթե ձեր կողքին կա մեկը, ով օգնության կարիք ունի՝ լսեք նրան, աջակցեք, մի անտեսեք նրա ցավը ու հակառակ իր կամքին դիմե՛ք քայլերի, որ կանխեք քանի դեռ շանս կա:

Ու եթե դու ինքդ ես բռնության մեջ ապրում՝ խնդրում եմ, լուռ մի մնա։ 2 օր առաջ, որոշում էինք ոնց պետք ա կազմակերպենք երեխայի gender party-ն։

Լույսերով ողողվեք ձագուկիդ հետ սիրունս։

Կներե՛ս բոլորիս…»։

Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր. «Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը կնոջ՝ Մարիաննա Բ-ի հետ «Մերսեդես» մակնիշի մեքենայով Սևան ընթանալիս կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է, որի ընթացքում էլ կինը դուրս է նետվել մեքենայից և մահացել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ