Մեքենայում հայտնաբերվել է մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա․ կան կալանավորվածներ․ տեսանյութ

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ պետք է տեղափոխվեն Հայաստան:

Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, հետագա միջոցառումները ձեռնարկվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների հետ։

Մայիսի 6-ին՝ ժամը 17։20-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում ձերբակալվել են Ստեփանավանի և Երևանի բնակիչ 35 և 43-ամյա երկու տղամարդիկ, որոնք վերջինիս վարած «Նիսսան Սենտրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։

Քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ «Նիսսան Սենտրա» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է մոտ 1 կգ 80 գրամ մարիխուանա։

Տղամարդիկ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ