![]()
Ինչպես հայտնի է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավ են իրականացնում Շիրակի մարզում:
Քաղաքացիների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ՀՀ վարչապետը խոսել է մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում սպասվող մեծ զորահանդեսի մասին:
«Զորահանդեսին դուք տեսնելու եք բոլորովին նոր բանակ, սպառազինության մի ստվար հատվածն արտադրված է Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է վարչապետը:
Նա հավելել է, որ քաղաքացիները զորահանդեսի ժամանակ կտեսնեն բոլորովին նոր զենքեր, նոր հրետանային միջոցներ:
![]()