Մեզ ասում են՝ եկեղեցաքանդ, բայց պատմամշակութային ժառանգություն ենք ավերակների մեջից փրկում. Փաշինյան

«Մեզ ասում են՝ եկեղեցաքանդ, բայց պատմամշակութային ժառանգություն ենք ավերակների մեջից փրկում»:

Այս մասին նախընտրական քարոզարշավի շրջանակում Շիրակի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ միայն Շիրակի մարզում հարյուր միլիոնավոր դոլարների ծրագրեր են իրականացվել պատմամշակութային տարբեր հուշարձաններ փրկելու և դրանք վերականգնելու համար: Ծրագրեր են իրականացվում Հայաստանի տարբեր բնակավայրերում:

Վարչապետի խոսքով՝ այդ հուշարձանների վերականգնումը ոչ միայն մշակութային նշանակություն ունի, այն աշխուժացնում է կյանքը համայնքներում, ծառայում զբոսաշրջության ոլորտի ակտիվացմանը

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ