ԱՄՆ-ի հետ առաջիկայում վերջնական ստորագրելու ենք ԹՐԻՓՓ համաձայնագիրը․ Փաշինյան

«ԱՄՆ-ի հետ առաջիկայում վերջնական ստորագրելու ենք ԹՐԻՓՓ համաձայնագիրը, ինչի արդյունքում Հայաստանն արդեն ոչ թե տեսականորեն, այլ բառիս բուն իմաստով դառնալու է խաղաղության խաչմերուկ»:

Այս մասին նախընտրական քարոզարշավի շրջանակում Շիրակի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդեն ոչ միայն դեպի արևելք և արևմուտք, այլև դեպի հյուսիս և հարավ մեր երկաթուղային հաղորդակցությունները վերականգնվելու են:

Այսինքն՝ Պարսից ծոցից Սև ծով և հակառակ ուղղությամբ, Միջերկրական ծովից Կասպից ծով և հակառակ ուղղությամբ, և սա նորանոր տնտեսական արտահանման և ներմուծման հնարավորություններ է ստեղծելու ՀՀ-ում»,- ասել է վարչապետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ