![]()
Ինչպես հայտնել ենք՝ նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր« կուսակցության անդամները Շիրակի մարզում են:
Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ վարչապետը խոսել է օրվա կարևոր նորություններից մեկի՝ մասին՝ Ախալքալաք–Կարս երկաթուղու բացման, Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների սահմանափակումների վերացման մասին:
Վարչապետը նշել է, որ կցանկանար՝ քաղաքացիները գնահատեին ստեղծված իրավիճակը, որովհետև Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացվում, նոր ծրագրեր կարող են իրականություն դառնալ:
«Հայաստանի համար նոր շուկաներ են բացվում, բիզնես պատվիրակությունները կմեկնեն տարբեր երկրներ»,- հավելել է վարչապետը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()