![]()
Մայիսի 1-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում զենքի գործադրմամբ միջադեպ էր եղել։
Ձեռնարկված միջոցառումներով ստացվել էր տեղեկություն, որ Արարատի մարզի բնակիչներ դեռևս չպարզված շարժառիթով ծրագրել են սպանել Բալահովիտ գյուղի մի բնակչի՝ Բալահովիտի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի պետին:
«Հայկական ժամանակ»-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողների հետևողական և ծավալուն միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող Արարատի մարզի 30-ամյա բնակիչը և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Վերջինս Տիգրան Մնացականյանն է՝ գործողությունը կատարողը:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Բալահովիտի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի պետ Գևորգ Սարգսյանի նկատմամբ սպանության փորձ կատարած անձինք Հայաստան են ժամանել Բելառուսի Հանրապետությունից:
Մեզ նաև հայտնի են դարձել նրանց անունները. գործողություն կատարողը Տիգրան Մնացականյանն է, նրան օժանդակել են Վլադիմիր Խուդիյանը և Գոռ Սահակյանը:
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու հատկանիշներով։ 3 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ:
![]()