![]()
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը «X»-ում կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմամբ, որում վարչապետը հայտնում էր Ախալքալաք-Կարս երկաթուղին Հայաստանից արտահանման ու Հայաստան ներմուծման համար բաց լինելու մասին։
«Սա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ուղիղ առևտրի նոր քայլ է։ Հուսով եմ, որ այս նոր քայլը, որը նաև կզարգացնի Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև քառակողմ համագործակցությունը և զգալի ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության մեջ, օգտակար կլինի այս բոլոր երկրների համար», -գրել է Քըլըչը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում գրել էր, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար։
![]()