Մարտունի-Գետափ ճանապարհին հարակից դաշտում ցեխակույտերում արգելափակված մեքենայի ուղևորներից մեկը մոլորվել է

Մայիսի 22-ին՝ ժամը 17։14-ին Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին հարակից դաշտերում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ, իսկ ուղևորներից մեկը մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները դաշտամիջյան հատվածում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն, ուղեկցել իրեն տեղափոխող տրանսպորտային միջոց, այնուհետև արգելափակումից դուրս բերել ավտոմեքենան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ