![]()
Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 25-ից 28-ը Երևանի մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։
Մայիսի 25
ժամը՝ 1։00-ից 03։00-նն փակ է լինելու Արզնի օդանավակայան — Նոր Գեղի բնակավայր — Երևանյան խճուղի — Եղվարդի խճուղի- Երևանի Հալաբյան փողոց — Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածը,
ժամը՝ 1։00-ից 07։00-ն փակ է լինելու Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա — Ամիրյան փողոց ճանապարհահատվածը: Աթենքի փողոցը փակ կլինի մինչև մայիսի 28՝ միջոցառման ավարտը։
ժամը՝ 1։30-ից 07.00-ն՝ սահմանափակվելու է երթևեկությունը Հանրապետության հրապարակում և հրապարակ մուտք գործող փողոցներում,
ժամը՝ 3։00-ից 07։00՝ փակ է լինելու Ամիրյան փողոց- Տիգրան Մեծի պողոտա — Ագաթանգեղոսի փողոց -Գրիգոր Լուսավորչի փողոց — Արգիշտիի փողոց — Աթենքի փողոց հատվածը,
ժամը՝ 2։00-ից 3։00-ն՝ փակ է լինելու Շահումյան հրապարակից Խորենացու փողոց — Ագաթանգեղոսի փողոց հատվածը։
Մայիսի 26
ժամը՝ 7։00-ից 15։00-ն սահմանափակվելու է երթևեկությունը Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա — Ամիրյան փողոց հատվածում, ինչպես նաև փակ է լինելու Տիգրան Մեծի պողոտա — Մհեր Մկրտչյանի փողոց — Խորենացու փողոց — Իտալիայի փողոց — նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը,
ժամը՝ 10։00-ից 15։00-ն փակ է լինելու Քրիստափորի փողոց- Տիգրան Մեծի պողողոտա խաչմերուկը, Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա — Ագաթանգեղոսի փողոց — Գրիգոր Լուսավորչի փողոց — Արգիշտիի փողոց- Աթենքի փողոց հատվածը,
Մայիսի 28
ժամը՝ 07։00-ից 15։00-ն, փակ են լինելու նշված բոլոր ճանապարհահատվածները, իսկ Հանրապետության հրապարակ-Տիգրան Մեծ պողոտա-Քրիստափոր խաչմերուկ հատվածը՝ մինչև մայիսի 29-ը՝ ժամը 1։00։
![]()