![]()
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, Քննչական կոմիտեն Անդրանիկ Թևանյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով։
Թևանյանը հայտարարել է, թե նշված ժամանակահատվածում չի հանդիսացել պատգամավոր։
ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանն անդրադառնալով Թևանյանի հայտարարությանը՝ գրել է․
«Անդրանիկ Թևանյանն ասում է, որ 2023 թվականին վայր է դրել մանդատը:
Այդքանը մենք էլ գիտենք։
Հաղորդագրությունն ուշադիր կարդալու դեպքում կտեսնեք ԱՊՕՐԻՆԻ բառը:
Այսինքն, անձը 2024 թվականի ընթացքում ապօրինի կերպով է հավաքել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները:
Այդ հանգամանքը նույնպես քննության առարկա է»։
![]()