![]()
Մայիսի 21-ին Աշտարակի Ներսես Աշտարակեցու հրապարակում ժամը 19:00-ից մեկնարկել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:15-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 1280 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
![]()
![]()