![]()
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը կարծում է, որ Ռուսաստանն ունի վախեր, քանի որ զգում է՝ իրենց ազդեցության կուսակցությունները համազոր քվե չեն հավաքելու:
Ըստ նրա՝ հայ մարդու համար պարզ է՝ Ռուսաստանը վախեր է առաջարկում, Եվրամիությունը՝ ապագա:
Ինչ վերաբերում է Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ հրապարակումներին, Սարգսյանը նկատում է. «Կրծքով պաշտպանում են Նարեկ Կարապետյանին․ սա ցույց է տալիս, որ իրականություն է, թե չէ այսպես չէին խառնվի»:
«Հանրապետություն» կուսակցության ղեկավարը չի բացառում, որ Սամվել Կարապետյանի վերաբերյալ արտահոսքը՝ Հատուկ ծառայությունների աշխատակից լինելու վերաբերյալ, արել է Ռոբերտ Քոչարյանը:
Սարգսյանն ասում է՝ «Մարտին 1»-ին հայ սպան կրակել է հայ մարդու վրա, և միակ մեղավորը տվյալ պահի իշխանությունն է:
Վերջինս շեշտում է՝ այսօր հայ զինվոր ու սպա չեն վիրավորվում, այսինքն՝ հողի վրա խաղաղություն է, և ուզում են քանդել սա:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()