Ընտրակաշառք վերցնողին մինչև 7 տարի ազատազարկում է սպառնում. Հակակոռուպցիոն կոմիտեն SMS-ներ է ուղարկում

Բաժանորդները հաղորդագրություններ են ստանում, ըստ որի՝ տեղեկացվում է՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հետամուտ է ընտրակաշառքի բոլոր դեպքերին և հիշեցնում է, որ ընտրակաշառք ստանալը պատժվում է մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ։

«Հիշիր, քո պետության և ընտանիքի ապագան վաճառքի ենթակա չէ»,- շեշտվում է հաղորդագրության մեջ:

Ի տարբերություն արտասահմանյան հեռախոսահամարներով ՆԳՆ և պետական այլ գերատեսչությունների անունից մասսայական տարածվող կեղծ հաղորդագրությունների՝ Հակակոռուպցիոնի անունից տարծված հաղորդագրությունը կեղծ չէ:

Կառույցը ի թիվս այլ լայնածավալ կանխարգելիչ միջոցառումների՝ SMS հաղորդագրություններ է ուղարկել քաղաքացիների հեռախոսահամարներին՝ իրազեկելով ընտրակաշառք ստանալու հետևանքների մասին։

Ի դեպ, վերջին շրջանում նույն կանխարգելիչ գործառույթների շրջանակում Կոմիտեն պարբերաբար իրազեկող հոլովակներ է տարածում ընտրական հանցագործությունների վերաբերյալ՝ հորդորելով ցանկացած կոռուպցիոն դրսևորման հանդիպելիս դիմել Հակակոռուպցիոն կոմիտե:

Նկատենք, որ իրազեկող թերթիկներ են բաժանվում նաև «Զվարթնոց» օդանավակայանում այլ երկրներից ՀՀ մուտք գործող քաղաքացիներին: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այն իրականացնում է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ