![]()
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, դրանց զարգացման հեռանկարի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Անդրադարձ է եղել տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներին:
Հեռախոսազրույցից հետո Էմանուել Մակրոնը սոցցանցի իր էջում գրել է․
«Խոսեցի Իլհամ Ալիևի հետ, վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և դրա շարունակական առաջընթացի կարևորությանը։ Մենք նաև քննարկեցինք տարածաշրջանային հարցեր և մեր երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժը»։
![]()