Ռոսսելխոզնադզորն արգելել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

«Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծաղկային արտադրանքի ներմուծման վրա, հայտարարել է ծառայությունը:

Որոշումն ուժի մեջ է մտել մայիսի 22-ից և կգործի մինչև ջերմոցների ստուգման ավարտը և արդյունքների վերլուծությունը։

Որոշումը կայացվել է Ռուսաստանի բուսասանիտարական անվտանգությունը և արտահանման ներուժը պաշտպանելու համար։

«Չնայած Հայաստանի սննդի անվտանգության տեսչության տված երաշխիքներին՝ ԵԱՏՄ-ի համար կարանտինային տեսակների հայտնաբերումը շարունակվում է։ Ներմուծված 96,2 միլիոն ծաղկային արտադրանքից գրանցվել է 135 դեպք։ Սա կազմում է 2025 թվականի ընթացքում հայտնաբերված դեպքերի ընդհանուր թվի 77%-ը»,- ասվում է հայտարարության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ