ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացման հարց չի կարող քննարկվել, քանի դեռ մենք նման ցանկություն չենք ներկայացրել. Միրզոյան

«Հայաստանի ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մենք այդպիսի ցանկություն չենք ներկայացրել»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ռուսական կողմից հնչող հայտարարություններին՝ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Հարցին՝ ՀՀ-ն երբ որոշում կկայացնի, Միրզոյանը պատասխանել է. «Երբ հարցի քննարկման անհրաժեշտություն լինի։ Ես ոչ մի ժամկետ չեմ կարող ասել, այդպիսի խնդիր մեր օրակարգում դրված չէ այսօր»։

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է ԵԱՏՄ-ում ՀՀ-ի անդամակցությունը սառեցվի, մինչև ՀՀ-ն կողմնորոշվի, Միրզոյանն արձագանքել է. «Չի կարող այդպիսի բան լինել․ դա ՀՀ-ի կոնսենսուսային ձայներով որոշվող, առաջնորդվող կազմակերպություն է, ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ