Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։

Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Մայիսի 25-ին՝

  • ժամը 1։00-ից 03։00-ն փակ է լինելու Արզնի օդանավակայան — Նոր Գեղի բնակավայր — Երևանյան խճուղի — Եղվարդի խճուղի — Երևանի Հալաբյան փողոց — Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածը.
  • ժամը 1։00-ից 07։00-ն փակ է լինելու Աթենքի փողոց — Մաշտոցի պողոտա — Ամիրյան փողոց ճանապարհահատվածը: Աթենքի փողոցը փակ կլինի մինչև մայիսի 28-ը՝ միջոցառման ավարտը։
  • ժամը 1։30-ից 07.00-ն սահմանափակվելու է երթևեկությունը Հանրապետության հրապարակում և հրապարակ մուտք գործող փողոցներում.
  • ժամը 3։00-ից 07։00՝ փակ է լինելու Ամիրյան փողոց — Տիգրան Մեծի պողոտա — Ագաթանգեղոսի փողոց — Գրիգոր Լուսավորչի փողոց — Արգիշտիի փողոց — Աթենքի փողոց հատվածը.
  • ժամը 2։00-ից 3։00-ն՝ փակ է լինելու Շահումյան հրապարակից Խորենացու փողոց — Ագաթանգեղոսի փողոց հատվածը։Մայիսի 26-ին՝
  • ժամը 7։00-ից 15։00՝ սահմանափակվելու է երթևեկությունը Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա — Ամիրյան փողոց հատվածում, ինչպես նաև փակ է լինելու Տիգրան Մեծի պողոտա — Մհեր Մկրտչյանի փողոց — Խորենացու փողոց — Իտալիայի փողոց — նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը.
  • ժամը 10։00-ից 15։00-ն` փակ է լինելու Քրիստափորի փողոց- Տիգրան Մեծի պողողոտա խաչմերուկը, Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա — Ագաթանգեղոսի փողոց — Գրիգոր Լուսավորչի փողոց — Արգիշտիի փողոց — Աթենքի փողոց հատվածը,Մայիսի 28-ին՝
  • ժամը 07։00-ից 15։00-ն փակ են լինելու նշված բոլոր ճանապարհահատվածները, իսկ Հանրապետության հրապարակ — Տիգրան Մեծի պողոտա — Քրիստափորի խաչմերուկ հատվածը՝ մինչև մայիսի 29-ը՝ ժամը 1։00։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ