![]()
Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում մայիսի 21-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց:
Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից՝ հավելելով, որ Երևանում էլ (Նոր Նորքի 6-րդ զանգված՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, «Հրազդան» մարզադաշտ) մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին կարձակվի 2 կրակոց:
«Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
![]()