Ա՛յ անգրագետ, մռութիդ կստանաս. վեր ընկեք տեղներդ կամ պաղ ջուր նստեք, հանգստացեք. Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը կարծում է, որ Սամվել Կարապետյանը հասկացել է՝ «Россия своих не бросает» հայտնի ասացվածքը այլևս չի գործում:

«Սամվել Կարապետյանի կմկմալով, կակազելով պատասխանից պետք է հասկանանք, որ ամեն ինչ շատ լուրջ է: ՌԴ-ն գործակալներին վառելու է: Պուտինը դրանց դարձնում է քավության նոխազ, Սամվել Կարապետյանը բոմժ դառնալու ճանապարհին է»,- ասում է նա:

Մկրտչյանը ընդգծում է՝ պետք է պարզվի՝ Կարապետյանը շպիո՞ն է, թե՞ ինչ է:

Ըստ քաղաքագետի՝ «Հայաստանը որբի գլուխ չէ, որ Պուտինի ջեբից դուրս եկած ФСБ-ի ամեն ծառայող գա, գլուխը խուզի, թողնի գնա»:

«Սրանց համար ՀՀ-ն «Տեցի կռուգ» է, մտածում են՝ հագած շլվարը շպրտեն խուժանի դեմը, գղգղալով ձայն բերի: Հանգիստ վեր ընկեք տեղներդ էլի, համբալնե՛ր, քանի անգամ ասենք՝ կաշառք չեն բաժանում: Թերուսներ, քնձխներ, երեք նախադասություն չեք կարողանում գրել, պետության համը բերաններումդ է մնալու»,- շեշտում է նա:

Վերջինիս խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի ականջներից արյուն է կաթում. «Մինչև ականջները արյան մեջ թաթախված ա: Ա՛յ անգրագետ, քանի հայերեն բառ կարաս գրես, ա՛յ արյունարբու: Քոչարյան Ռոբերտ, հայհոյես՝ 16-հարկանի հայհոյանք կստանաս, պետք էլ լինի՝ մի հատ էլ մռութիդ կստանաս»:

Հարություն Մկրտչյանի նկատառմամբ՝ ՀՀ քաղաքացին փակել է Ղարաբաղի էջը. «Ում հետույքը մրմռում է, թող պաղ ջուր նստի, հանգստանա»:

Միաժամանակ նա շեշտում է. «Հունիսի 7-ին ՀՀ քաղաքացիները, սրանց վզակոթին տալով, քացով հետույքներին տալով, դուրս են շպրտելու»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ