«Դավիթ Գասպարյան» անվամբ տելեգրամյան փակ օգտահաշվով տարածվող տեղեկատվությունը կեղծ է․ վարչապետի աշխատակազմ

«Դավիթ Գասպարյան» անվամբ տելեգրամյան փակ օգտահաշվով տարածվող տեղեկատվությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, նշելով, որ վարչությունը չի իրականացնում և իրավասու չէ իրականացնել որևէ քաղաքական ուժի նկատմամբ քարոզչական, հակաքարոզչական կամ նախընտրական գործընթացներին առնչվող գործողություններ։

««Դավիթ Գասպարյան» անվամբ տելեգրամյան փակ օգտահաշվով հրապարակված «փաստաթղթում» ներկայացված պնդումները դուրս են վարչության գործառույթներից և լիազորությունների շրջանակից և որևէ առնչություն չունեն վարչության գործունեության հետ։

Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է սահմանված իրավասությունների շրջանակում՝ պահպանելով քաղաքական չեզոքության, օրինականության և ինստիտուցիոնալ պատասխանատվության սկզբունքները։

Միաժամանակ հավելենք, որ Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում Դավիթ Գասպարյան անուն-ազգանունով աշխատակից չկա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ