Եթե Պուտինը չի խոսում հեռախոսով, Ռոբերտ Քոչարյան, ո՞ւմ ես ուղարկել այս ձայնային հաղորդագրությունը․ Սիմոնյան

Ինչպես հայտնի է, համացանցում ձայնագրություն է տարածվել, որում Ռոբերտ Քոչարյանը, համաձայն որոշ պնդումների, ՌԴ նախագահին խնդրում է աջակցել Հայաստանից հեռանալու հարցում։

Այս ձայնագրությունը սոցցանցի իր էջում վերահրապարակել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչին ի պատասխան՝ Քոչարյանը հերքել է դրանում իր մասնակցությունը, ավելին՝ ասել է, թե այն կարող էր ստեղծվել արհեստական բանականության միջոցով, նաև Պուտինի աջակցության անհրաժեշտությունը չունի, քանի որ իր երկրից դուրս գալու իրավունքը վաղուց սահմանափակված չէ, և ինքը տարեկան մի քանի անգամ մեկնում է արտերկիր։

Ալեն Սիմոնյանը, մեկ անգամ ևս անդրադառնալով այդ ձայնագրությանը, հարցրել է՝ «Ռոբե՛րտ Քոչարյան, ո՞ւմ ես ուղարկել այս ձայնային հաղորդագրությունը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ