![]()
Հուլիսի 1-ից Հայաստանում կգործի բնակարանային ապահովման երկարաժամկետ վարձակալության նոր ծրագիր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծրագրում կընդգրկվեն Ղարաբաղից տեղահանված՝ մեկից երեք անդամ ունեցող առանձին խմբերի այն ընտանիքները, որոնք
բաղկացած են միայն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանցից,
բաղկացած են միայն 60 և ավելի տարեկան անձանցից,
2 անդամի դեպքում ընտանիքի անդամների տարիքային համագումարը 115 և ավելի է,
3 անդամի դեպքում ընտանիքի անդամների տարիքային համագումարը 175 և ավելի է։
Տվյալ խմբերում ընդգրկվող քաղաքացիներն առնվազն 10 տարի կստանան ամսական 40,000 դրամ՝ վարձակալության վարձավճարի մասնակի փոխհատուցման նպատակով։
![]()