«Երկիրը երկիր չի» արտահայտությունն ուղարկված է պատմություն․ մեզ հաջողվեց սկսել իրական երկրի իրական կառուցումը

Հայաստանում իրական երկրի իրական կառուցումը սկսվել է, և «երկիրը երկիր չի» արտահայտությունն արդեն անցյալում է մնացել։

Այս մասին Թումանյան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին հաճախակի է շրջել Հայաստանի տարբեր բնակավայրերով, սակայն ընթացիկ նախընտրական քարոզարշավը առանձնահատուկ հնարավորություն է տվել ավելի խորությամբ տեսնելու երկրում տեղի ունեցող փոփոխությունները։

«Ազգային ժողովի նախագահի հետ ավտոբուսի մեջ նստած էինք, ասում եմ՝ տպավորություններս հենց կուտակվում է, ի վերջո արտահայտվում է։ Եվ ասում եմ՝ այնուամենայնիվ, մեզ հաջողվեց սկսել իրական երկրի իրական կառուցումը։ Ես դա եմ տեսնում, ժողովուրդ։

«Երկիրը երկիր չի» արտահայտությունն արդեն ուղարկված է պատմություն։ Չկա այդ արտահայտությունն այլևս։ Մեզ ձեզ հետ միասին հաջողվել է ստեղծել երկիր, ստեղծել պետություն, դնել բարեկեցության հիմքերը։ Այն արտահայտությունը, որ լավ է լինելու, երևի լավ կլինի, արդեն անցյալում է, որովհետև ոչ թե լավ է լինելու, այլ լավ է այսօր, լավ է հիմա, լավ է այստեղ։

2021 թվականին մենք եկանք և ձեզ ասացինք, որ ապագա կա, դուք հավատացիք և վստահեցիք, և այսօր ես հպարտ եմ ձեզ ասելու, որ ապագան այսօր է, ապագան այստեղ է, ապագան հիմա է, և դուք հիմա կանգնած եք ապագայի մեջ, ապրում եք ապագայի մեջ»,- ասել է Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ