Դուք հաճո՞ւյք եք ստանում զոհերի ու վիրավորների թիվը մեծացնելուց, ուռճացնելուց. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարություններից մեկին, համաձայն որի՝ 44-օրյա պատերազմի ժամանակ իբր Հայաստանը 10 հազար վիրավոր է ունեցել:

«Դուք հաճո՞ւյք եք ստանում զոհերի ու վիրավորների թիվը մեծացնելուց, դուք կա՞յֆ եք ստանում դրանից»,- ասել է Ռուբինյանը:

Նա հավելել է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում ունեցել ենք մոտ 1000 հաշմանդամություն ստացած, որոնցից անդամալույծ է միայն մոտ 100-ը, իսկ այդ 1000-ի գերակշիռ մեծամասնությունը ստացել է 3-րդ կարգի հաշմանդամություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ