![]()
«Էդ մարդը եկել հավակնում է, որ առաջնորդի Հայաստանի Հանրապետությունը: Էլ չեմ ասում, որ նա ոչ պատգամավորի, ոչ վարչապետի թեկնածու չի կարող լինել»:
Այս մասին Լոռու մարզում քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով Սամվել Կարապետյանին:
Փաշինյանը հիշեցրել է, որ վերջինիս գլխավորած ՀԷՑ-ն անգամ մանկապարտեզների վրա է հոսանքի ավել գումարներ գրել, զորամասերի վրա, հետո գումարը գրպանել ու բարեգործություններ են արել:
«Էդ մարդիկ գող են, թալանչի են, էդ մարդկանց վնգունը դուրս է գալու, որովհետև ես ջարդելու եմ դրանց թալանչի թաթիկները․ նրանց հասցնելու եմ բոթասի մակարդակի»,- ասել է վարչապետը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()